Բաժիններ՝

Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի առաջիկա նիստում պաշտոնաթող կարվի 22 գեներալ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ օգոստոսի 1-4-ին Անկարայում տեղի է ունենալու Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askeri Şura, YAŞ) նիստը: Ակնկալվում է, որ դրա ժամանակ պաշտոնաթող կարվի 22 գեներալ:

Դա մասնավորապես վերաբերում է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության ու «Բալյոզ» պլանավորված (2003) զինվորական հեղաշրջման, «Փետրվարի 28 (1997)» հետմոդեռնիստական հեղաշրջման, ինչպես նաև ռազմական լրտեսության գործերում ներքաշված գեներալներին:

Դա մասնավորապես վերաբերում է Ռազմական ակադեմիաների նախկին պետ, բանակի գեներալ Բիլգին Բալանլըին, որը «Բալյոզ»-ի գործի շրջանակներում կալանավորվել է դեռևս 2011 թվականի մայիսի վերջին, և ով պետք է դառնար ռազմաօդային ուժերի հրամանատար:

Ի դեպ, նա «Բալյոզ»-ի գործով կալանավորված ամենաբարձրաստիճան գործող սպան է: 2012 թվականի սեպտեմբերի 21-ին Բալանլըն «Բալյոզի» գործով դատապարտվեց 18 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս