Ալեք Մանուկյան փողոցում 18-ամյա աղջիկը ծնողներին դուրս է արել բնակարանից և փորձել տունը հրկիզել
Այսօր՝ հուլիսի 29-ին, քաղաքացիների կողմից զանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենի 58 բնակարանի պատուհանից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ տան ներսում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 8 և թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մեկական մարտական հաշվարկով, ինչես նաև՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը՝ Գևորգ Մնացականյանի և Համբարձում Բարտումյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ նշված բնակարանի բնակչուհի 18-ամյա Լուսինե Համբարձումյանը, ով բնակարանում գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, իր մորը դուրս է արել բնակարանից և միջանցքում լցրել հնոտին ու այրել:
Բարեբախտաբար, մինչ հրշեջների ժամանումը կրակը առանց հրշեջների միջամտությամբ մարել է:
Դեպքի վայր էին ժամանել նաև 1-03 ծառայության շտապ օգնության թիվ 06 բրիգադը, ովքեր արդեն տանը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել աղջկան և դեպքի վայր ժամանած կենտրոնի ոստիկանության ծառայուղների հետ նրան հանձնել են ծնողներին:
Տեղում էին նաև տարածքը սպասարկող Էլեկտրացանցի աշխատակիցները:
Կարդացեք այստեղ.