Բաժիններ՝

Տեր Վահրամը համաձայն չէ Տեր Շահեի մեթոդների հետ. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող «Արարատ» հոգևոր միության և նրա հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանայի մասին բուռն քննարկումներ են տեղի ունենում: Հոգևոր հովվի հետ կապված փոփոխություններն առիթ հանդիսացան այլ հոգևորականների` մասնավորապես` Տեր Շահե քահանայի կողմից, անպարկեշտ արտահայտությունների ու չհիմնավորված մեղադրանքների:

Նա «Արարատ» միությունն անվանեց մեկ անձի շուրջ հավաքված մի խումբ մարդկանց կառույց, իսկ Տեր Հակոբին որակեց որպես միայն պաշտոնյաների հետ շփվող, մեծահարուստ հոգևորական։ Եղան նաև հոգևորականներ, ովքեր հանդես եկան ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքն իրավասու չէ խոսել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի քայլերից:

«Ինչ վերաբերվում է Տեր Հակոբի տեղափոխությանը` դա առաջնորդի իրավասությունն է: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել քահանաների միջև, ցավալի է, անձամբ ինձ համար ընկալելի չէ։ Կարծում եմ, որ անգամ, եթե նրանց միջև հակասություններ էլ կան, ապա Տեր Շահեն խնդիրները լուծելու այս տարբերակը չպետք է ընտրեր»,- ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը»:

Շարունակությունը՝ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031