Բաժիններ՝

Կորիզավոր պտղատեսակների թվում ամենաօգտակարը ճանաչվել է ծիրանը

Medik Forum-ի փոխանցմամբ՝ իր օգտակար հատկությունների համադրությամբ ծիրանը կորիզավոր պտղատեսակների թվում ճանաչվել է թիվ մեկ պտուղ: Գաստրիտ և մարսողական խոց, ինչպես նաև շաքարախտ ունեցողները պետք է զգուշավորությամբ օգտագործեն ծիրան:

Նշվում է, որ ծիրանն իրենում պարունակում է արծաթ, երկաթ, հանքային աղ, ինսուլին, վիտամին A, B և C, ինչպես նաև կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն: Մի շարք հետազոտությունների արդյունքների համաձայն, ծիրանի օգտագործումը դրականորեն է ազդում օրգանիզմի մարսողական և սրտանոթային համակարգերի վրա:

Բացի այդ, ծիրանը պաշտպանում է քաղցկեղի մի շարք տեսակներից, ինչպիսիք են թոքերինը, ստամոքսինը, կերակրափողինը ու միզապարկինը: Գիտնականները ծիրանի այդ հակաքաղցկեղային հատկությունները բացատրում են նրանում առկա կարոտինով: Ինչ վերաբերում է ծիրանի կորիզին, ապա դրա չափավոր օգտագործումը վնաս չի պատճառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031