
Ի՞նչ էին անում դատարանում Ներսիկ Նազարյանի դուստրն ու Աբրահամ Մանուկյանի որդին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստերն ու նրա նշանած Արթուրին` ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդուն, երեկ տեսել են Կենտրոնի դատարանում:
Մեզ հաջողվեց պարզել, որ զույգը մասնակցել է Արթուրի ընկեր Դավիթի դատական նիստին: Պարզվում է՝ մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով «Hyundai sonata» մակնիշի 08 ՍՍ 800 համարանիշի և «Bently» մակնիշի 08 ԼԼ 800 համարանիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են զենք և ձերբակալել վարորդներին։
«Bently»-ն հաշվառված էր Արթուր Աբրահամի Մանուկյանի, «Hyundai sonata»-ն՝ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ։ Նրանք Աբրահամ Մանուկյանի որդիներն են։ «Hyundai sonata»-ի ղեկին Արթուրի թիկնապահն է եղել՝ Դավիթ Մկրտչյանը, ում օրեր հետո ձերբակալեցին Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի զենք պահելու համար:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: