Բաժիններ՝

Լրտեսական դավադրություն՝ եկեղեցու ներկայացուցչի մասնակցությամբ

Բելառուսում ձերբակալվել է տեղի հատուկ ծառայությունների աշխատակիցը, որն աշխատում էր օտար պետությունների համար։ Այս մասին, ըստ Lenta.ru-ի, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա չի մանրամասն, թե ձերբակալությունը երբ է կատարվել, միայն նշել է, որ դա տեղի է ունեցել վերջերս։ Լուկաշենկոյի տեղեկություններով՝ կասկածյալը օտարերկրյա հետախուզություն հետ կապ է պահպանել կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներից մեկի միջոցով (չի նշվում, թե կոնկրետ ու մասին է խոսքը):

Ըստ Լուկաշենկոյի՝ ձերբակալվածը ոչ միայն տեղեկություններ է փոխանցել, այլև կատարել է քայլեր, որոնց արդյունքում տուժել են արտասահմանում աշխատող մարդիկ։ «Ինչպե՞ս է դա կոչվում։ Մեր տեսանկյունից՝ դավաճանություն», — ասել է նա։

Բեռլուսկոնին այս մասին խոսել է, երբ մեկնաբանել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից և ներկայումս փախուստի մեջ գտնվող Էդվարդ Սնոուդենի դեպքը։ Վերջինս մեղադրվում է գաղտնի տեղեկությունները ապօրինի  հրապարակելու մեջ և այժմ գտնվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում՝ սպասելով Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու դիմումի պատասխանին։

Լուկաշենկոն նշել է, որ ռուսների փոխարեն ինքը շատ չէր մտածի և քաղաքական ապաստան կտար Սնոուդենին, քանի որ ԱՄՆ-ն «ընդունել է հարյուրավոր ռուսաստանյան դավաճանների»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս