Ներկայացնելով N3661-Ա որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ իր որոշումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկայում ստեղծվելիք հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողովում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերություններից ևս կլինեն ներկայացուցիչներ, ովքեր իրենց հերթին կներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկները:
Իրենց բողոքն արտահայտող երիտասարդները պարեցին Լիլի Ալենի «Fuck you» երգի հնչյունների տակ, ապա սկսեցին երգել` «No Տարոն, no cry»: Որոշ ժամանակ անց՝ քաղաքապետարանից միացվեց ոռոգման համակարգը: Ակտիվիստները, սակայն, շարունակեցին մնալ իրենց տեղերում և չլքեցին տարածքը:
Այսօր ժամը 16:30-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Range Rover մակնիշի 99 TO 999 համարանիշի և BMW մակնիշի 31 OL 508 համարանիշի ավտոմեքենաները:
Բարդայի կորպուսում միջադեպ է գանցվել:
«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները, ովքեր դեռ շարունակում են ակցիաները, այսօր՝ հուլիսի 26-ին, բոլորի անունից, բայց փոքրիկ ներկայացուցչական կազմով այցելել են 67 երթուղին սպասարկող երթուղայինի դանակահարված վարորդ Ալեքսան Ղազարյանին:
Հուլիս ամսվա վերջին ուրբաթ օրը նշվում է՝ որպես Ցանցային ադմինիստրատորների միջազգային օր: Այս տոնն առաջին անգամ նշվել է 1999թ. հուլիսի 28-ին: Տոնը ստեղծել է ամերիկացի ցանցային ադմինիստրատոր Թեդ Կեկադոսը, ով շուրջ 20 տարի աշխատելով որպես ցանցային ադմինիստրատոր՝ առաջարկել է նշել այս տոնը:
Այն բանից հետո, ինչ ԵՄ-ի հետ ավարտվեցին խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցությունները, Վրաստանը մտադիր է ԵՄ-ի երկրներում սկսել գովազդել իր ներդրումային պոտենցիալը:
Նոր, Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքից սիրիահայ Կարո Մարգարյանը խմբագրություն է ահազանգել, որ Մուշի գյուղապետ Պետրոսը (ազգանունը չգիտեն) անօրինաբար հնձել է սիրիահայ Մհեր Պողոսյանի արտից 20 հեկտար ցորեն: «Գյուղապետը համոզում է, որ 20 հեկտարից 1 տոննա ցորեն է հնձել, ինչն անհնար է,- ասել է Կարոն,- Իսկ ընկերս՝ Մհերը, դեռ վարկ պիտի փակի»:
Հայաստանի հանրային հեռուստառադիոխորհուրդը համագործակցության առաջարկով դիմել էր Երևանի պետական համալսարան` համատեղ կրթական ծրագիր իրականացնելու առաջարկով, ինչին դրական արձագանքեց ԵՊՀ ղեկավարությունը: Արդյունքում՝ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Երևանի պետական համալսարանում հունիսին ստեղծվեց Mass media գիտակրթական կենտրոնը, որը և իրավունք ունի իրականացնել կրթական ծրագիրը:
Այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ Instagram հավելվածում գովազդ կհայտնվի:
Մյուս երեխաները հետազոտվել են Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում: Մեկի մոտ եղել է ոտքի թեթև քերծվածք, մյուսի մոտ ուղեղի ցնցման թեթև երևույթներ: Անհրաժեշտ բժշկական օգնություն և խորհրդատվություն ստանալուց հետո վերջիններս դուրս են գրվել և շտապօգնության մեքենայով հասցվել Երևան` իրենց տուն:
Միջադեպից հետո կինը դիմել էր իրավապահներին:
«Կա ճնշում փոխադրողների նկատմամբ, փոխադրողին գծի տեր սարքել է տրանսպորտի վարչությունը՝ էդ գումարները շորթելով, գծի պլանը թանկացնելով, ավտոբուսները թանկացնելով»
Մոհամմեդ Մուրսին գահընկեց է արվել հուլիսի 3-ին:
«Դիվերսիոն հետախուզության երկու փորձ կասեցվել է, ու հակառակորդը հետ է շպրտվել: Բացի այդ, երկու հազարով կրակոցների թիվը նվազել է»,- ասում է հրամանատարը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 26-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է ուղիղ 410.5 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթն էժանացել է 0.12%-ով կամ կես դրամով:
Ներկա միջադեպը թվով 53-րդն է վերջին կես տարվա ընթացքում:
Հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է միակ որդուն՝ 18-ամյա Արշակին:
Պատերազմից հետո ձիուն պաշտոնապես շնորհվել է ամերիկյան հերոսի կարգավիճակ:
Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանին՝ կազմակերպել հանրային քննարկումների իրականացումը, ներգրավվելով Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի անդամներին, տրանսպորտային ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ անձանց և դրանց արդյունքներով ներկայացնել համապատասխան եզրակացություն:
Այսօր հուլիսի 26-ին Էրեբունու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Երևանի բնակիչ 64-ամյա Ցոլակ Թանգամյանը:
«Գծատեր» ընկերությունների հիմնադիրների ցանկում երկու անգամ կրկնվում է Արման Սահակյան անունը։ Դրանցից մեկը «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն է, որին պատկանում է 64 համարի միկրոավտոբուսային երթուղին։
ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքերով` ինքը մի քանի անգամ խոսել է ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի հետ: Իսկ թե ինչի՞ մասին են խոսել` Մովսես Հակոբյանը չմանրամասնեց, սակայն հավաստիացրեց, որ, ինչպես նախկինում, այսօր էլ Արտակ Բուդաղյանը համարվում է բանակի հպարտություններից մեկը:
Դրա պատճառն այն է, որ հաղորդագրություն է ստացվել խորհրդարանի շենքում ռումբի տեղադրման մասին:
«Ես շատ հաճախ եմ զրուցում Տիգրան Սարգսյանի հետ, երեկ էլ եմ զրուցել, սակայն այս ընթացքում անգամ չեմ էլ հարցրել՝ ճի՞շտ են օֆշորի հետ կապված հրապարակումները, թե՞ ոչ: Եթե հարցնեի, նշանակում է՝ կասկածում եմ»,- ասաց ԼՂՀ վարչապետը:
Հուլիսի 25-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոմա անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Վահան Հովհաննիսյանին:
Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
Այնտեղ կարող են մուտք գործել միայն տվյալ կազմակերպության աշխատակիցներն ու հատուկ հրավիրված անձինք:
Եթե մեկ անգամ չկասկածեիք, որ Մարտի 1-ը կարող եք կրկնել, էս երեխեքի գլխին հաստատ կրկնելու էիք: Բայց գիտեիք, որ չեք մարսելու: Երբ գիտեք, որ ձեր նախագահը բացակայում է կամ գնում է արձակուրդ, մարդասպանություններ են լինում` գուցե դրա համա՞ր չարեցիք: