Բաժիններ՝

Ճապոնիայի ԱԳՆ-ը կտրուկ բողոք է հայտնել Չինաստանին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան կտրուկ բողոք է հայտնել Չինաստանին՝ կապված ոչ վաղ անցյալում ստեղծված չինական ծովային ոստիկանության նավերի կողմից Սենկակու կղզիների գոտի մուտք գործելու հետ: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ը:

Տոկիոն Արևելա-Չինական ծովում գտնվող այդ կղզիները համարում է իր տարածքը: Մինչդեռ չինական պահականավերը վերջին ամիսներին գրեթե մշտապես գտնվում են Սենկակու կղզիների մերձակայքում և ժամանակ առ ժամանակ ցուցադրաբար մուտք են գործում ափամերձ գոտի: Ներկա միջադեպը թվով 53-րդն է վերջին կես տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031