Բաժիններ՝

Կովսականում անօրինաբար հնձել են սիրիահայի արտը

artsakhnews.am-ի փոխանցմամբ՝ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքից սիրիահայ Կարո Մարգարյանը խմբագրություն է ահազանգել, որ Մուշի գյուղապետ Պետրոսը (ազգանունը չգիտեն) անօրինաբար հնձել է սիրիահայ Մհեր Պողոսյանի արտից 20 հեկտար ցորեն: «Գյուղապետը համոզում է, որ 20 հեկտարից 1 տոննա ցորեն է հնձել, ինչն անհնար է,- ասել է Կարոն,- Իսկ ընկերս՝ Մհերը, դեռ վարկ պիտի փակի»:

Կարո Մարգարյանը Սիրիայի Ղամիշլի քաղաքից 7 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան, սկզբում 2 տարի ապրել է Ստեփանակերտում, հետո Աշտարակում, բայց վերջում ընտրել է Կովսականը: Իսկ նրա ընկերը՝ Մհեր Պողոսյանը, 3 տարի առաջ է տեղափոխվել Կովսական:

Կարոն ու Մհերը հիմա 200-ական հեկտար հող են մշակում: Մենք փորձեցինք կապվել գյուղապետ Պետրոսի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի է:

Սիրիահայ վերաբնակիչ Կարո Մարգարյանի կողմից ստացված ահազանգին ֆեյսբուք սոցալական ցանցում արձագանքել է ԼՂՀ վարչապետի օգնական Լևոն Սարգսյանը: Նա իր մեկնաբանության մեջ նշել է.

«Նոր տեղեկացա Քաշաթաղի վարչակազմից հետևյալը: Անցած տարի Կարոն և Մհերը Մուշ հայանքում ցանել են 25 հա հացահատիկ: Այս տարի որպես խորա` անցած տարվա թափված սերմերից առաջացած բերք, որի համար ցանք չի կատարվել, հատկապես դա շատ էլ լինում գարու մշակության ժամանակ, Մուշի գյուղապետը հնձել է մոտ 7 հա , որից ստացել է մոտ 4 տոննա բերք, Մհերը և Կարոն իմանալով պահանջել են, որ ինչու նա չի տեղեկացրել իրենց, գյուղապետը պատրաստակամություն է հայտնել հնձած խորայի բերքը տալ նրանց, բայց նրանք առարկել են, որ 7 հա-ից անցած տարի նրանք ավելի շատ բերք են ստացել, որը չի կարող մշակված պարագայում նույն 1 հա ի բերքը համապատասխան լինի խորա թողած 1 հա-ի բերքի հետ: Սա նախնական ճշգրտված տեղեկատվությունն է, իսկ անհրաժեշտության դեպքում նրանք կարող են դիմել դատարան երկողմ հակասությունները պարզելու համար»:

Կայքի թղթակիցը զանգահարել է Կարո Մարգարյանին, ով տեղեկացրել է, որ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի օգնականը գնացել է իրենց մոտ և չափել հողատարածքը: Այն կազմում է 20 հեկտար: Կարոն զարմացած հարցրել է, թե  սկզբից նրանք պնդում էին, որ 1 տոննա բերք է ստացվել, իսկ հիմա ասում են 4 տոննա»: Ըստ նրա՝ խախտվել է օրենքը և մեղավորը պիտի պատժվի, ինչպես նաև ողջ բերքը պիտի անպայման փոխանցվի արտի տիրոջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս