Բաժիններ՝

Ստորագրությունը պարտադի՞ր է. Կիպրոսում գործող «Transinc Global Services» ընկերության պատասխանը

ԳԱԼԱ-ն դարձյալ  գրավոր հարցում է ուղարկել Կիպրոսում գործող «Transinc Global Services» ընկերությանը: Հիշեցնենք՝  կառույցը զբաղվում է օֆշորային ընկերությունների գրանցմամբ Կիպրոսում:

ԳԱԼԱ-ն փորձել է պարզել մի շատ կարևոր հարցի պատասխան, թե Կիպրոսի օրենսդրությամբ օֆշորային ընկերություն հիմնելու համար անպայմա՞ն է արդյոք տվյալ անձի ստորագրությունը, ում անունով գրանցվում է օֆշորային ընկերությունը, թե՞ ոչ: Նշենք, որ այս հարցի պատասխանը կարևոր է այն տեսանկյունից, որ լրատվական որոշ կայքեր հրապարակում են, որ Կիպրոսից ստացված տեղեկատվության համաձայն ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ Նավասարդ Կճոյանը չեն ստորագրել ընկերության Կիպրոսի Ընկերությունների Ռեգիստրի Դեպարտամենտ և Պաշտոնական գրասենյակում գտնվող պաշտոնական գործերում առկա փաստաթղթերից որևէ մեկը։ Եվ որ Աշոտ Սուքիասյանն է ստորագրել նաև այն փաստաթղթերը, համաձայն որոնց՝ նա հանդիսանում է ընկերության տնօրեն և քարտուղար:

Ընդ որում, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը ևս պնդում է, որ վերոհիշյալ ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել։

Հիմա հարց է առաջանում, թե այդ փաստաթղթերում ստորագրությունների բացակայությունը արդյո՞ք նշանակում է, որ հիշյալ անձիք՝ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը և Ն. Կճոյանը, կապ չունեն գործարքի հետ և Կիպրոսում նրանց անունով հիմնած օֆշորային ընկերությունների հետ:

Կա տեսակետ, համաձայն որի՝ հիշյալ անձիք կարող են գործել միջնորդավորված կերպով՝ լիազոր անձի միջոցով: Այսպիսի միտք ակնարկել էր նաև Կիպրոսի դատախազը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության, Կլերիդեսը պատասխանել էր. «Անհնար է, եթե, իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձևով»: ԳԱԼԱ-ի գրավոր հարցմանն արձագանքելով՝ Կիպրոսում գործող «Transinc Global Services» ընկերությունը պատասխանել է, որ շահառուն՝ սեփականատերը, ամեն դեպքում պարտավոր է և իր ստորագրությունն է դնում միայն որոշ փաստաթղթերի տակ:

Եվ այսպես հարցմանը, թե՝ «Ձեր երկրի օրենսդրությամբ օֆշորային ընկերություն հիմնելու համար անպայմա՞ն է արդյոք տվյալ անձի ստորագրությունը, ում անունով գրանցվում է ընկերությունը, թե՞ ոչ: Հնարավո՞ր է արդյոք ընկերություն գրանցել երրորդ անձի կամ լիազորված անձի միջոցով, երբ այլևս անհրաժեշտություն չի լինում ստորագրություն դնել, պարզապես տալիս են հավանություն, համաձայնություն և վերջ», Transinc Global Services”-ի գործադիր տնօրեն Շարրոն Ջորջիադուն ի պատասխան գրել է.

«Շահառու սեփականատերը տեղում պարտավոր է ստորագրել որոշ փաստաթղթեր, որոնք ընկերությունը գրանցած փաստաբանը պահում է իր գրասենյակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս