Բաժիններ՝

Գնաճը՝ 6.5%

2013թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակը նվազել է 0.1%-ով: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.9% հավելաճ:

2013թ. հունիսին 2012թ. հունիսի համեմատ սպառողական գներն աճել են 6.5%-ով, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 8.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 4.8%-ով, ծառայությունների սակագներինը` 3.4%-ով, իսկ հունվար-հունիսին 2012թ. հունվար-հունիսի համեմատ` համապատասխանաբար 4.1%, 4.5, 105.3 և 102.6%:

Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2013թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.3-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ մյուս 5-ում գրանցվել է 0.1-0.4% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս