
Եգիպտոսը ճանաչել է Կոսովոյի անկախությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսը ճանաչել է Կոսովոյի անկախությունը՝ դառնալով դա արած 101-րդ պետությունը: Այս մասին երեկ հայտնել է Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Խոջայը:
Վերջինս դա արել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ ընդգծելով, որ համապատասխան հաստատում է ստացել Եգիպտոսի նախագահի օգնական Էսսամ ալ-Հադդադից:
Այն, որ Եգիպտոսը պատրաստվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, հայտնի էր դեռևս Կոսովոյի անկախության հռչակման 5-անգամյակին՝ 2013 թվականի փետրվարի 17-ին:
Այն ժամանակ Եգիպտոսի նախագահի՝ քաղաքական հարցերով նախագահ Բակինամ աշ-Շարկավին Պրիշտինայում հայտարարել էր, որ Եգիպտոսը գտնվում է Կոսովոյի անկախության ճանաչման շեմին:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Կոսովոյի անկախությունը ճանաչել էր Եմենը, որով Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների քանակը հասել էր 100-ի: