Բաժիններ՝

Եմենը դարձել է Կոսովոյի անկախությունը ճանաչած 100-րդ երկիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի Հանրապետությունը դարձել է 100-րդ պետությունը, ով ճանաչել է Կոսովոյի անկախությունը:

Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Խոջայը Twitter-ում հայտնել է, որ Եմենի իշխանություններից ստացել է համապատասխան հաստատում. «Ես խոսել եմ արտգործախարար Աբու Բաքր Ալ-Քուրբիի հետ, ով հաստատեց Կոսովոյի Հանրապետության պաշտոնական ճանաչումը»:

Կոսովոն միակողմանորիեն իր անկախությունը հռչակել է 2008 թվականի փետրվարի 17-ին: 2010 թվականի հուլիսին Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանը վճռեց, որ Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս