Ակնաշեն գյուղում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 14-ին, ժամը 19.16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Իսակովի փողոցի թիվ 21 տան դիմաց ամբողջությամբ այրվել է Ա. Կարապետյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 12 ՏՕ 987 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930