Իսրայելը մտադիր է դյուրացնել Հարավային Կովկասի երկրների հետ վիզային ռեժիմը

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Կովկասի երկրների հետ Իսրայելն ունի շատ լավ հարաբերություններ, որոնք ունեն ոչ քիչ պոտենցիալ՝ հետագա զարգացման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում գտնվող Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինը:

Վերջինիս խոսքերով՝ չնայած Հարավային Կովկասի երբեմնի ներքին խնդիրներին՝ Իսրայելն առաջնահերթ է համարում կովկասյան ուղղությունը. «Իսրայելն արդյունավետ երկխոսություն է վարում Հարավային Կովկասի երկրների հետ: Հատկապես սերտ հարաբերություններ են ձևավորվել Ադրբեջանի հետ:

Ադրբեջանի հետ մեր ապրանքաշրջանառության ծավալը կազմում է տարեկան մոտ 4 միլիարդ դոլար: Որքան էլ որ դա տարօրինակ է, դա ավելին է, քան Ռուսաստանի պարագայում է: Ոչ վաղ անցյալում Իսրայելի արտգործնախարարը պատմական այց կատարեց Իսրայել: Քննարկվել են երկկողմանի կապերի բազմաթիվ ոլորտներ»:

Էլիկնն անդրադարձել է նաև Կովկասյան երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացման խնդրին՝ ընդգծելով, որ վիզային ռեժիմի դյուրացումը կնպաստի շփումների և ահաբեկչության դեմ պայքարի ու անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ինտենսիվացմանը:

Տեսանյութեր

Լրահոս