Գալուստ Սահակյան. «Ընդդիմության աթոռի վրա աչք չունենք»

2012թ. Վերահսկիչ Պալատի տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկումներին ակտիվ մասնակցում էր նաև իշխող Հանրապետական կուսակցությունը՝ դատապարտելով չարաշահումներն ու յուրացումները: Ընդդիմադիր գործիչներն էլ այս առնչությամբ տեսակետներ հայտնեցին, թե այս ամենը շոու էր: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Շուու էլ կա, պոպուլիզմ էլ կա: Համամիտ չեմ գնահատականների հետ, որ շոու է, բայց համամիտ եմ, որ պատասխանատվության շրջանակներում պետք է կարգավորենք ամեն ինչ: Ժողովուրդն ի դեմս պետական չինովնիկի պետք է զգա իր իրավունքների պաշտպանին: Մեզանում դրսևորված է, որ նույնիկ եթե ընդդիմությունից գալիս ես իշխանություն, հասարակության աչքում դառնում ես սրիկա, թալանչի, կոռուպցիայով զբաղվող անձնավորություն: Իսկ այս հոգեբանությունը պետք է կոտրենք›: Հարցին, թե քննադատություններից հետո շատերի մետ տպավորություն է, որ ՀՀԿ-ն ընդդիմության տեղի վրա «աչք ունի»,  Գալուստ Սահակյանն ասաց. «Ընդդիմության աթոռի վրա աչք չունենք, դրա համար քաղաքական խնդիրներ կան, որը իր վրա պետք է վերցնի ընդդիմությունը, բայց ինչպես ասել են, զրոյական դաշտից դուրս չեն եկել»: Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը արտագաղթի հարցում ևս մեղավոր է, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու եք ամեն ինչ «բարդում› ոչ իշխանական ուժերի վրա. «Չէ, ընդդիմությունն ի՞նչ մեղավորություն ունի: Ընդդիմության դերն ենք մենք տանում: Ընդդիմությունը պետք է ներկայացներ, ականջալուր լիներ, բայց մենք անում ու շատ ճիշտ ենք անում: Քննարկումներից նաև պարզվեց, որ այդ ըմբոստ, կիսաըմբոստ, վերացած, պոպուրիստ ու նման այլ խոսակցությունների համար ցավ եմ զգում: ՎՊ օրենքը երևի չէին կարդացել ու փորձում էին դատական ատյանի վերածել ԱԺ-ն: Պատահական չէ, որ ՎՊ հաշվետությունը ի գիտություն ենք ընդունում, ոչ թե քվեարկում ենք դեմ կամ կողմ: Կարծում եմ՝ քննարկումներն ակտիվ անցան ու դրանից ինձ լավ եմ զգում»: Այսուհետ, ամեն ինչ, Գ. Սահակյանի համոզմամբ, բաց պետք է ներկայացվի հասարակությանը, որ վերջինս էլ զսպող դեր ունենա: Հարցին, թե ի՞նչ եք կարծում՝ արձանագրված խախտումները, յուրացումները առանց նախագահի կամ վարչապետի իրազեկմա՞ն են կատարվել, Գ. Սահակյանը նկատեց. «Չարաշահումները հենց դրանով են չարաշահում, որ չեն համաձայնեցվում: Դրանք սքողված գործողություններ  են, հետո մի քիչ վիճակները լավանում է, վստահ են լինում, ու ընկնում են թակարդը: Չարաշահումները, հանցագործությունները անձերի վրա բարդել չի կարելի: Պետք  է ամեն ինչ պրոֆիլակտիկ բնույթ կրի, այնպես չէ, որ տասը հոգու մոռթենք՝ ասենք խնդիրն ավարտված է»:

Տեսանյութեր

Լրահոս