
Թուրք ցուցարարները մերժել են Էրդողանի վերջնագիրը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի ցուցարարները հայտարարել են, որ չնայած վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներկայացրած վերջնագրին՝ նրանք չեն լքի «Գեզի» այգին. «Մենք մնում ենք «Գեզի» այգում՝ մեր պահանջներով ու քնապարկերով»:
Դրանից առաջ Էրդողանը վերջին զգուշացումն էր արել ցուցարարներին և պահանջել էր լքել «Գեզի» այգին. «Ես անում եմ վերջին նախազգուշացումը. մայրեր, հայրեր, խնդրում եմ, ձեր երեխաներին դուրս բերեք այնտեղից, «Գեզի» այգին չի պատկանում այն զբաղեցրած ուժերին, այն պատկանում է բոլորին»:
Հիշեցնենք, որ Էրդողանը նաև փորձել էր պառակտել փողոցներում բողոքի ակցիաների մասնակիցներին: Էրդողանը նրանց բաժանել է երկու մասի, մի մասին որակել է որպես ազնիվ մարդիկ, որոնք անկեղծորեն արտահայտել են իրենց մտքերը և հանցագործների: Էրդողանն առաջիններին կոչ է արել լքել փողոցները, որպեսզի իրենք հանցավոր խմբերին ցույց տան իրենց տեղը: