Բաժիններ՝

Ի հեճուկս կառավարության` ոչ բոլոր բանկերն են սառեցրել կարկուտից տուժած գյուղացիների վարկերը

Որքան էլ ՀՀ կառավարությունը խոստացավ օգնել կարկոտից տուժած գյուղացիներին վարկային խնդիրներ հետ կապված, ի վերջո առևտրային բանկերի կամքն է՝ սառեցնե՞լ տոկոսադրույքների մարումը և երկարաձգել վարկերի մարման ժամկետները, թե՞ պահանջել իրենց հասանելիքը: Ընդ որում՝ գյուղացիները միայն բանկերից չեն ֆինանսավորում վերցրել, շատերը դիմել են նաև վարկային տարբեր կազմակերպությունների, որոնց տրամադրած միջոցների տոոկսադրույքը հասնում է նույնիսկ մինչև 40%:

Գյուղացիների և բանկերի միջև որպես միջնորդ պետք է հանդես գա Կենտրոնական բանկը, որտեղ գործում է նաև թեժ գիծ վարկային խնդիրների հետ կապված: 168.am-ին ԿԲ-ից հայտնեցին, որ մինչ օրս մոտ 50 հեռախոսազանգ է ստացվել թեժ գծին, յուրաքանչյուրի խնդիրն անհատական է: Բանկերից որոշները համաձայնել են ամբողջությամբ սառեցնել վարկային պայմանագրերը, սակայն շատ բանկեր վարկառուների հետ առանձին են աշխատում և ըստ անհրաժեշտության լուծում առաջարկում:

Անդրադառնալով Tert.am հրապարակմանը, ըստ որի՝ Արմավիր գյուղի բնակիչ Եղիազար Ասմալյանը, ով կարկուտի պատճառով մեծ վնասներ է կրել, և ումից առևտրային բանկերը շարունակում են պահանջել իրենց տոկոսները, ԿԲ ներկայացուցիչն ասաց, որ իրենք կապ են հաստատել Ասմալյանի հետ և ճշտել, որ վերջինս 3 տեղից է վարկ վերցրել, 2-ը սառեցրել են, իսկ 3-րդի հետ բանակցություններ են ընթանում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս