
Տիգրան Պետրոսյանը` «Մեծ Եվրոպա» մրցաշարի չեմպիոն

Հայաստանի բազմակի չեմպիեն, օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում այսօր ավարտված «Մեծ Եվրոպա» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
7 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց ռումինացի Էմիլիան-Միկրեա Պարլիգրասը: Հրանտ Մելքումյանը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյաը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը 6 միավորով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: