«Հրապարակային ցինիզմի սերիալը շարունակվում է…»

Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, ով երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատարյանն իր ընկերն է:

«Երկրները, որտեղ քաղաքացիների, հանրության առջև պետական այրերի պատասխանատվությունը որպես մտածելակերպ, վարքագիծ սկզբունք է, մշակույթ, ապա որևէ պաշտոնյայի որդու և այսպես կոչված թիկնապահի կալանավորումը մարդուն սպանելու (իսկ տվյալ դեպքում ԶՈՒ գնդապետի նկատմամբ հրազենի կիրառմամբ վիրավորելու, իսկ եղբորը սպանելու) դեպքում կլիներ քաղաքական մահ այդ պաշտոնյայի համար: Քաղաքական կարիերայի ավարտ, մահ կլիներ նաև այն պաշտոնյայի կամ պաշտոնյաների համար, որոնք ոչ թե աջակցելու, այլ նույնիսկ հրապարակավ որպես ընկեր հանդես գալու դեպքում:

Տաուշի մարզպետի համար Լիսկան, որի առանձնատան մոտ մարդ են սպանել, ընկեր է: Հարց` ՀՀԿ-ն պատասխանատվություն է վերցնո՞ւմ նման մտածելակերպով մարդկանց ոչ միայն իր շարքերում այլև Տաուշի մարզպետի պաշտոնում տեսնելու համար:

Տղայական մտածելակերպը ՀՀԿ-ի պաշտոնական սկզբո՞ւնքն է: Երկիրը «հընգերական» բոստան դարձնելը քաղաքական սկզբո՞ւնք է: Եվ նման մտածելակերպի հրապարակային արտահայտությունը քաղաքական կամ պաշտոնական դիրքորոշման չափանի՞շ է, ստանդա՞րտ է: Դա արդեն սոսկ ՀՀ Սահմանադրրության սկզբունքի կոպիտ խախտում է: Ուզում ես ընկերություն անել, դուրս արի գործից ինչքան սիրտդ ուզում է ընկերություն արա մարդասապնության մեջ մեղադրվողի հոնավանավորողի հետ, բայց ոչ թե մեր հարկերի հաշվին ապրելու, պաշտոնավարելու հաշվին: Հրապարակային ցինիզմի սերիալը շարունակվում է…»,- գրել է Արթուր Սաքունցը:

Տեսանյութեր

Լրահոս