
«Ոնց որ մի 40 տարվա «Ժիգուլի» քշեք». Էներգետիկայի նախարարը՝ Որոտանի ՀԷԿ-ի մասին

Որոտանի ՀԷԿ-ն արդեն 10 տարի է՝ մասնավորեցման ցուցակում է: Ինչպես այսօր ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Որոտանի ՀԷԿ-ը 40 տարվա կայան է, և ահավոր մեծ ներդրումներ են անհրաժեշտ դրա կյանքը մի քանի տարով ավելացնելու համար:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է 40 տարվա կայանը, ոնց որ մի 40 տարվա «Ժիգուլի» քշեք»,- ասաց Ա. Մովսիսյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ ՀԷԿ-ը էներգետիկ համակարգի վերջին պետական կայանն է, որ շահույթով է աշխատում և այն մասնավորեցնելը սխալ է. «Անպայման ուզում եք պետությանը վնաս հասցնե՞ք»:
«Ո՞վ է ձեզ ասում, որ հիմա օտարվում է, դա 10 տարի առաջ դուք՝ ԱԺ-ն է մասնավորեցման դրել»,- հակադարձեց նախարարը:
«Բա որ ասում էի՝ էդքան մի խոսի՝ մեղավորը մենք դուրս կգանք»,- նկատեց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: