
Իզմիրում ցուցարարներն այրել են Էրդողանի կուսակցության գրասենյակը (տեսանյութեր)

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իզմիրի նահանգի Քարշըյաքա շրջանում ցուցարարները կրակի են մատնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գրասենյակը:
Դրանով իսկ ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Ստամբուլի «Գեզի» զբոսայգու ավերման դեմ բողոքողների: Զոհերի ու վիրավորների մասին ոչինչ չի նշվում:
Ցուցարարնեը երթ են կազմակերպել դեպի կուսակցության գրասենյակ և հանդես են եկել կառավարության ու վարչապետ Էրդողանի դեմ կարգախոսներով: Այստեղ մի քանի ցուցարար Մոլոտովյան կոկտեյլներ են նետել ԱԶԿ-ի գրասենյակի վրա, ինչից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել:
Ոստիկանությունը սկսել է հետաքննել տվյալ միջադեպը: