Բաժիններ՝

«Կուրացիոն», «Ռիչ Քոմփյութերսը» և «Հայջրմուղկոյուղին» կտուգանվեն

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վաղվա նիստում կհրապարակվեն դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերության, համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Ռիչ Քոմփյութերս» խանութ-սրահի և «Հայջրմուղկոյուղու» հանդեպ հարուցված վարչական վարույթների արդյունքները: ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ օրինախախտ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք, որ վերջին շրջանում «Ռիչ Քոմփյութերս» խանութ-սրահի հաճախորդներից 168.am-ի խմբագրություն բողոքներ էին ստացվում հատկապես ապառիկ գործարքների հետ կապված: Հավանաբար, ՏՄՊՊՀ-ն ընկերությանը տուգանելու է հենց անբարեխիղճ վարք դրսևորելու կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս