Բաժիններ՝

Հայաստանյան բանկերը ինտենսիվ կերպով զտում են իրենց հաճախորդներին

Ընդհանուր գնահատականներով՝ Հայաստանի ֆինանսական կայունությունը 2012 թ-ին պահպանվել է բավարար մակարդակի վրա, իսկ ֆինանսական ռիսկերի աճ չի դիտարկվել: Նման գնահատական այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրեց Կենրոնական բանկի՝ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
«Արտաքին աշխարհը բավականին տատանողական է, և այդ ռիսկերը փոխանցվում են Հայաստան: Արտաքին աշխարհի անորոշությունները բավականին մեծ ազդեցություն ունեն մեր ֆինանսական համակարգի վրա, հատկապես արտահանման առումով»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ ներքին տնտեսության տեսակետից ռիսկերն ավելի հեշտ գնահատելի են:

ԿԲ պաշտոնյան հավաստեց, որ չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը գտնվում է սահմանված միջակայքում: ԱՄՀ և ՀԲ կողմից անցած տարի գնահատվել է ՀՀ ֆինանսական համակարգը և նշվել է, որ այն ավելի քան 90%-ով համապատասխանում է ստանդարտներին, և շատ քիչ երկրներ կան աշխարհում, որ նման գնահատական են ստանում:

ՀՀ ֆինանսական համակարգը տարեկան միջինը 30% վարկային պորտֆելի աճ է ունեցել վերջին 5 տարում: Ակտիվներ/ՀՆԱ հարաբերկացությունը 65% է: Ըստ Ա. Գրիգորյանի՝ վարկային պորտֆելը մեծ է՝ 1.7 տրլն դրամ, և կարող է հետագայում խնդիրներ առաջանան, բայց համակարգը գտնվում է ԿԲ վերահսկողության տակ, ՀՀ-ում գործում է Բազել 2 կառուցվածքը, կապիտալի համարժեքության նորմատիվը 16.5% է սահմանվել, ինչը թույլ է տաիս կայունություն ապահովել արտաքին ռիսկերի հանդեպ:

168.am-ի դիտարկմանը՝ մասնագետների կարծիքով՝ ՀՀ-ում չաշխատող ատիվների չափորոշիչները անհամեմատ մեղմ են, քան համանման երկրներում, դրա համար էլ ցուցանիշն այդքան փոքր է, և ո՞ր երկրի հետ կարեի է համեմատել ՀՀ-ն՝ Ա.Գիգորյանը պատասխանեց, որ վերջին ժամանակներում բանկային միջնորդության բարձր տեսակարար կշիռ կա, և դրա արդյունքում է իրավիճակը դրական գնահատատվում, բանկերը բավական ինտենսիվ կերպով զտում են իրենց հաճախորդներին: Նա նշեց, որ 140 երկրների շարքում ՀՀ-ն 16-րդն է ֆինանսական կայունության տեսակետից:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ եթե ֆինանսական համակարգը 90%-ով է համապատասխանում ստանդարտներին, ապա 10% անհամապատասխանությունը ինչո՞վ է պայմանավորված, Ա.Գրիգորյանը նշեց, որ դա իրականում 93/7 հարաբերակցություն է և խնդիրը օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մեջ է. «Հատուկ կառավարման ռեժիմների գաղափարի մասին պետք է մտածել: Խնդիրն ավելի հեռահար խնդիրների է վերաբերում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս