
Երկրում չի լինի «Թուրքական գարուն». Էրդողան (տեսանյութեր)

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է Թուրքիայի տասնյակ քաղաքներում ընթացող հուզումները.
«Կան արտաքին ուժեր, որոնք շահագրգռված են Թուրքիայում իրավիճակի անկայունացմամբ: Սակայն երկրում չի լինի «Թուրքական գարուն»: «Թաքսիմ» հրապարակում ընթացող իրադարձությունների հետևում կանգնած է (գլխավոր ընդդիմադիր) «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ):
Ընդդիմադիր ուժերը, որոնք չեն կարողացել ժողովրդավարական ճանապարհով գալ իշխանության, ձգտում են դա անել երկրի անկայունացման ճանապարհով»:
Սրանից առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ տեղի ունեցող հուզումների պատճառները կրում են գաղափարական բնույթ, և ընդդիմությունը մտադիր է ուժեղացնել սեփական ազդեցությունը Ստամբուլում: Էրդողանը քննադատել էր նաև այն երկրներին, որոնք Թուրքիային կոչ էին արել առավել մեղմ վարվել ցուցարների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը կտրականապես դատապարտել էին թուրքական իշխանություններին՝ խաղաղ հանրահավաքները բռնի ցրելու համար: