Բաժիններ՝

«Դուք մեզ ջունգլիների մարդկանց տեղ եք դրել, դուք եք մեզ այս օրը գցել…». ախուրյանցիները բողոքում են

Ինչպես տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն,  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի բնակիչները պատրաստվում էին բողոքի ցույց են անել եւ քայլելով հասնել մինչև Շիրակի մարզպետարան:

Շուրջ 40 հոգի ախուրյանցիներ միանգամից մտան  Շիրակի մարզպերանան եւ բարձրացան երկրորդ հարկ, սակայն նրանց անմիջապես չթողեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ: Ախուրյանցիները սկզբում իրենց խնդիրը ներկայացրեցին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին եւ մարզպետարանի մյուս աշխատակիցներին:

«70 տարեկան հիվանդ կին եմ, ո´չ խանութ ունենք, ո´չ ապտեկա ունենք, թոշակառու հիվանդ կին եմ, ի՞նչղ ոտքով ես գամ շրջկենտրոն, որ մի հատ ցավազրկող առնիմ: Էս ժողովրդին դարձրել են չիչո, չիչո են սարքել սրանք բոլորիս»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց 70 –ամյա ախուրյանցի մի կին՝ Արուսյակ Ղալաչյանը:

Իսկ մյուս ախուրյանցիները միանգամից բարկացան փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի վրա՝ ասելով.

«Մեծ մարդ ես, հերիք չէ՞ խաբես: Նադայել ենք եղել»:

Նրանցից  Հայկազ Նալբանդյանը բացատրեց.

«Ախուրյանի շրջկենտրոնի բնակչությանը երկրաշարժից հետո տեղափոխեցին Նոր Ախուրյան կոչվող թաղամաս, որը գտնվում է Ախուրյանից երկու կմ հեռավորության վրա: Այնտեղ ապրում ենք առանց տարրական կենցաղային պայմանների: Ոչ մի պայման չկա՝ ո´չ սպասարկման, ո´չ կուլտուր- կենցաղային, ո´չ էլ առողջապահական կառույցներ: Տրանսպորտի համար դիմել ենք փոխմարզպետին: Նա  2 տարի շարունակ խաբել է եւ հիմա հասել ենք նորից ստեղ: Ավտոբուսը երկու տարի աշխատել է քմահաճույքով՝ երբ ուզեցել` աշխատել է, երբ չի ուզեցել` չի աշխատել: Հիմա էլ ընդհանրապես ավտոբուս չի աշխատում արդեն երկու շաբաթ: Մենք չգիտենք՝  ինչո՞ւ, որովհետեւ այստեղ՝ այս կառույցում,  չեն աշխատում: Մեր համայնքից  80 տոկոսը գնացել են Ռուսաստան: Մենք ի՞նչ անենք, ամբողջ գյուղով արտագաղթե՞նք: Եկել ենք՝ ասենք` մեր հարցը լուծեք կամ կազմակերպեք թոմարի մեր գյուղի արտագաղթը, թողնենք-գնանք, դուք էլ պրծնեք, մենք էլ»:

Ախուրյանցիների խոսքերով` շուրջ 2 տարի գյուղի ավտոբուսը աշխատել է ոչ կանոնավոր, հիմա ընդհանրապես չի աշխատում: Ախուրյանցիները ամեն օր գալիս-գնում են Գյումրի: Մի մասը ուսանող ունեն, մի մասը ավագ դպրոցի աշակերտներ, մի մասն էլ Գյումրիում են աշխատում ու ստիպված են ամեն օր 1500-2000 դրամ գումար ծախսել տրանսպորտի համար:

«Շիրակի մարզպետարանը չի ուզում գծի նորմալ մրցույթ հայտարարի, այս գիծը ոստիկանության բարձր պաշտոն ունեցող մեկի ազգականին են շնորհում, ինքն էլ ինչ ուզում`անում է: Օրը մեջ է աշխատում կամ մինչեւ ժամը չորսը, իսկ ո՞վ է մինչեւ 4-ը աշխատում, մեզնից քանի-քանիսը  ուշացել է ավտոբուսից եւ վերջ, ստիպված է եղել մնալ Գյումրիում: Բա ուսանողներն ինչ անեն, պարապող երեխեք ունենք՝ դասախոսները օրվա մեջ մի քանի անգամ են կանչում»:

Ախուրյանցիները, արդեն համբերությունը հատած, գոռում էին մարզպետարանում, իսկ երբ նրանց դիտողություն արվեց, նրանցից մեկը պատասխանեց այսպես.

«Դուք մեզի ջունգլիների մարդկանց տեղ եք դրել, դուք եք մեզ այս օրը գցել, այսպես դարձրել, բա երկրորդ սորտի մարդ ենք, հը՞…. էլ սենց չի լինի, էս կանանց ոտքերը արեք բացենք` տեսեք, արեք, էլ չի լինի սենց, գյուղով կարտագաղթենք, կգնանք բոլորով, առանց այն էլ մարդ չի մնացել»:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ախուրյանցիների բողոքը լսելուց հետո հայտարարեց. «Իմ հայրական գյուղը՝ Ջրափին էլ տրանսպորտ չունի, ոչ մի ավտոբուս չկա»:

Սա ավելի բորբոքեց ախուրյանցիներին.

«Աշխատի, բա ինչո՞ւ ստեղ կաշխատիք, ընչի՞ աշխատավարձ կստանաք, ասե՛ք…որ ամաչեք, լավ է»:

Շիրակի մարզպետը խոստացավ ամենաուշը մեկ շաբաթում ախուրյանցիների ավտոբուսի խնդիրը լուծել:Մարզպետարանից նաեւ փոխանցեցին, որ ուղեւորափոխադրումների խնդիր կա, Աշոցքի, Անիի, Ամասիայի, Ախուրյանի  վարչատարածքներում: Հայտարարված է մրցույթ, սակայն  մասնակիցներ չկան, որովհետեւ շահույթ չեն հետապնդում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս