Բաժիններ՝

Լևոն Խեչոյան. Շնորհակալ եմ վստահության և մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել

lragir.am-ի հարցին, թե հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ձեզ այսօր շքանշան են տվել: Մի քանի օր առաջ Դուք  ի պաշտպանություն  ազատամարտիկների` հանդես եկաք իշխանություններին կոշտ հայտարարությամբ, շատ ազատամարտիկներ իրենց շքանշանները հետ են այսօր հանձնում, Դուք ի˚նչ եք պատրաստվում անել, գրող Լևոն Խեչոյանը պատասխանել է.

«Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքին է, շնորհակալ եմ վստահության և մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս