Բաժիններ՝

Հանուն անհամաչափ զարգացման

Կառավարության ծրագրերում մշտապես իր ուրույն տեղն է գտնում տարածքների համաչափ զարգացման գաղափարը։ Այսինքն՝ չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ կենտրոնանա միայն Երևանում։ Մարզերը պետք է համաչափ զարգանան բոլոր առումներով։

 

Օրերս հաստատված նոր ծրագիրը ևս բացառություն չէ։ Այնտեղ նշված է, որ կառավարությունը գործողություններ է իրականացնելու նաև տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ` Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով։

 

Կարդացեք նաև

Իհարկե, գաղափարն ինքնին լավն է։ Սակայն խնդիրն այն է, որ նույն բանը նշված էր նաև կառավարության 2008-2012թթ. ծրագրում։ Եվ որպես կառավարության գործունեությունից ակնկալվող արդյունք՝ նշվում էր՝ տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազում։

 

Այսինքն՝ ենթադրվում է, որ  վերջին 5 տարիների ընթացքում առկա անհամաչափությունը գոնե պետք է խորացած չլիներ։ Այդպե՞ս է դա արդյոք։

 

Համաչափ զարգացման մասին խոսող կարևորագույն ցուցանիշներից մեկը մանրածախ առևտուրն է։ Այն կենտրոնացած է Երևանում։ Օրինակ՝ 2007 թվականին, երբ Տիգրան Սարգսյանը դեռ վարչապետ չէր, հանրապետության մանրածախ առևտրի 84.8%-ը բաժին էր ընկնում Երևանին։ Սա բավականին վատ ցուցանիշ է։ Եթե կառավարությունը կատարեր իր խոստումը՝ էական չափով նվազեցներ անհամամասնությունները, արդյունքում այդ 84.8%-ը պետք է գոնե մի քանի տոկոսային կետով նվազած լիներ։

 

Սակայն ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, տեղի է ունեցել հակառակը. 2012 թվականի մանրածախ առևտրի 85.1%-ը բաժին է ընկել Երևանին։ Այսինքն՝ անհամասնությունը ոչ թե նվազել է, այլ ավելացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս