
Գագիկ Ծառուկյանի խոսքը «գետնով են տվել». մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության ներսում լուրջ կրքեր են հասունանում: Թեև ԲՀԿ-ն որոշել էր դեմ քվեարկել «նոր» կառավարության ծրագրին, սակայն խմբակցության ոչ բոլոր պատգամավորները ենթարկվեցին այդ որոշմանը:
Գրիգորի Սարգսյանը (Բելաջիոյի Գրիշ) ու Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), օրինակ, չեն մասնակցել քվեարկությանը: Ավելին, նրանք, իմանալով խմբակցության որոշման մասին, քվեարկությունից առաջ դուրս են եկել դահլիճից, որպեսզի կառավարության ծրագրին «դեմ» չքվեարկեն: Այս իրողությունն առաջացրել է ԲՀԿ-ականներից շատերի զայրույթը:
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ պատգամավորների վարքագիծն առաջիկայում կքննարկվի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ»:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: