
ԼՂՀ ղեկավարության մասնակցությունը բանակցություններին՝ անիմաստ է. մամուլ

«ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ՀԺ-ի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի հարցազրույցում հայտարարել է, որ «ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց» տարբերակն ընդունելի չէ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Արայիկ Հարությունյանը նաև հայտնել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման ենթակա փաստաթուղթ չկա: Նա ընդհանրապես կասկածի տակ է դրել ընթացող բանակցությունները և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասնակցությունը բանակցություններին՝ անիմաստ է: Հարցազրույցում խոսվել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդրի, ինչպես նաև ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանի հանդեպ տեղի ունեցած ճնշումների մասին»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: