
Ո՞րն է ՀՀԿ խմբակցությունում տիրող լարված մթնոլորտի պատճառը. մամուլ

««Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում լարված մթնոլորտ է տիրում. ՀՀԿ-ականներից շատերը լարվել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու Դավիթ Հարությունյանի դեմ, ինչի պատճառը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի նախագիծն է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Աբրահամյանն ու Հարությունյանը խորհրդարանական մեծամասնության անունից երաշխիք էին տվել, որ նախագահական ընտրություններից հետո այդ հանձնաժողովը կստեղծվի: Սակայն ՀՀԿ-ն վերջին պահին հետ կանգնեց իր խոստումից ու դեմ քվեարկեց նախագծին, և ստացվեց, որ ՀՀԿ-ն դեմ է մարտի 1-ի սպանդի բացահայտմանը:
Հիմա ՀՀԿ-ականներից շատերը պնդում են, որ նրանց պատճառով իրենք են հայտնվել անհարմար վիճակում: Մանավանդ որ վերջին պահին Հ. Աբրահամյանը ձեռնպահ էր քվեարկել, իսկ Դ. Հարությունյանն ընդհանրապես չէր մասնակցել քվեարկությանը, ասել է թե՝ չէին կատարել խմբակցության որոշումը:
Դ. Հարությունյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում հերքեց լարվածության մասին լուրերը»: