Facebook-ին դատի են տվել՝ Էմինեմի երգն օգտագործելու համար (տեսանյութ)

«Eight Mile Style» ընկերությունը, որին պատկանում է ռեփեր Էմինեմի երգերի հեղինակային իրավունքը, հայց է ներկայացրել Facebook-ի և Wieden+Kennedy գովազդային գործակալության դեմ՝ գովազդային հոլովակում Էմինեմի երգի անօրինական օգտագործման համար: Այս մասին հաղորդում է The Detroit Free Press-ը: Դատական հայցն ուղարկվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքի դատարան:

Հայցվորի կարծիքով՝ 2013-ի ապրիլին համացանցում ցուցադրված Facebook Home-ի ինտերֆեյսի 30 վայրկյանանոց գովազդային հոլովակի ընթացքում օգտագործվել է երաժշտություն, որը կրկնօրինակում է Էմինեմի «Under the Influence» երգի մի հատվածը: Դատական հայցի համաձայն՝ Wieden+Kennedy գովազդային գործակալությունը կրկնօրինակել է Էմինեմի երաժշտությունը՝ «փորձելով շահել հասարակության համակրանքը», Ցուկենբերգի հայտարարությունը կապելով երգի թեմայի հետ: Թե՛ Facebook-ի, թե՛ Wieden+Kennedy-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել կատարվածը:

Հատկանշական է, որ գովազդային հոլովակի ի հայտ գալուց հետո երաժշտությունը փոխվել է:

Տեսանյութեր

Լրահոս