Արմեն Մարտիրոսյանը՝ Արմեն Աշոտյանին. Իրենց ապրելակերպով այն ժամանակի ղեկավարները համեմատվելու եզր չունեն Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների հետ

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ այսպր ԱԺ-ում հնչեցրած ելույթին:

«Հարգելի Ա.Աշոտյանի միտքը` «Մենք լավ ենք սերտել Առաջին Հանրապետության դասերը և ձեր դափնիներին չենք հավակնում»: Դաշնակցությանը չպաշտպանելով հանդերձ, նշեմ.

1. Առաջին Հանրապետությունը ստեղծվեց Մեծ Եղեռնից հետո, Առաջին աշխարհամարտի ընթացքում, երբ նույնիսկ Արարատյան գավառում հայերը բնակչության գրեթե կեսն էին:

2. Ըստ էության՝ զրոյական վիճակից ստեղծեցին շատ կառույցներ` այդ թվում նաև Համալսարանը:

3. Ղեկավարությունը, այնուամենայնիվ, տեսնելով, թե ինչ իրավիճակ է, իշխանությունը զիջեց Սովետներին` ժողովրդի կոտորած թույլ չտալու համար:

4. Վերջապես, իրենց ապրելակերպով և արժեքներով այն ժամանակի ղեկավարները համեմատվելու եզր չունեն Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների հետ: Համեմատեք Ա.Մանուկյանին` Լ.Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի, Ս.Սարգսյանի հետ:

5. Առաջին Հանրապետության տարիներին բնակչության թիվը չնայած սովին և հիվանդություններին աճել է, իսկ 91-ից հետո գրեթե 1,5մլն մարդ է արտագաղթել»:

Տեսանյութեր

Լրահոս