Սուրենավանում գյուղապետ կընտրեն

Հունիսի 23-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում տեղի կունենան գյուղապետի արտահերթ ընտրություններ:

Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրումը կսկսվի մայիսի 29-ից: Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 2-ի ժամը 18-ն է:

Թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 2-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Սուրենավանի նախկին գյուղապետ, 51-ամյա Վարդգես Ղազարյանը մահացել է մարտի 19-ին Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031