Բաժիններ՝

Տոնավաճառներում առևտուրը շեշտակի նվազել է. մամուլ

«Գազի թանկացման մասին տեղեկատվության տարածումից հետո ՀՀ բնակչությունը սկսել է ավելի շատ մտածել ծախսերը սահմանափակելու մասին: Այս եզրահանգմանն ենք գալիս առևտրի մի քանի խոշոր օբյեկտներից ստացած ահազանգերից»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Ոչ պարենային ապրանքների տոնավաճառներում, ինչպես ահազանգում են վաճառողները և տոնավաճառների աշխատակիցները, արձանագրել են առևտրի ծավալների շեշտակի նվազում: Ընդ որում, այդ նվազումը նկատելի է ոչ միայն «էժան» տոնավաճառներում, այլ նաև «թանկ» առևտրի կենտրոններում:

Բացի այդ, հատկապես գազի թանկացման տեղեկատվության տարածումից հետո տարբեր հիմնարկների աշխատակիցներ գործատուներից պահանջում-խնդրում են բարձրացնել իրենց աշխատավարձը: Գործատուներից ոմանք հարմար լուծում են գտել, նրանք իրենց աշխատակիցներին սպառնում են, որ եթե չեն ուզում աշխատել գործող աշխատավարձով, ապա կարող են ազատվել աշխատանքից, իսկ նրանց փոխարեն նույն աշխատավարձով աշխատելու կգան սիրիահայերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս