Լուկաշենկոն նախագահի պաշտոնը կզիջի՞ կնոջը
Բելառուսում արդեն սկսել են նախապատրաստվել հաջորդ նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2015 թվականին։
Երկրում իսկական սենսացիա է դարձել այն տեղեկությունը, որ 2015 թվականի նախագահի թեկնածուներից մեկը կարող է լինել Օլգա Կարաչը՝ «Մեր տունը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը։ Այս մասին հաղորդում է «Газета.Ru»-ն։
«Белорусская деловая газета» թերթում շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում Օլգա Կարաչը չի հերքել, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Իսկ նույն օրն ավել ուշ նա սոցիալական ցանցերում հայտարարել է, որ առաջադրվելու է։
Կարաչը կարծում է, որ կնոջ մասնակցությամբ նախընտրական քարոզարշավը Լուկաշենկոյի համար դժվարին կլինի։
Օլգա Կարաչը Բելառուսում հայտնի է որպես քաղաքական գործիչ, որը մշտապես ուշադրություն է դարձնում տարբեր շրջանների տեղական խնդիրներին։ Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ նա բոլոր հնարավորություններն ունի 2015 թվականին հանդես գալ որպես ընդդիմության միասնական թեկնածու, քանի որ տղամարդ թեկնածուները արդեն որոշակիորեն հեղինակազրկվել են՝ մշտապես պարտվելով ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին