
Բջջային հեռախոսը կօգնի հղիանալ

Նովոսիբիրսկի տեխնոպարկի գիտնականները մշակել են մի տեխնոլոգիա, որով բջջային հեռախոսն օգնում է երեխա ունենալ։
Պետք չէ սակայն միանգամից զոռ տալ երևակայությանը. հեռախոսն ընդամենը կնոջը տեղեկացնում է բեղմնավորման համար ամենանպաստավոր ժամանակի մասին։
Հղիանալ ցանկացող կինը իր մարմնի վրա պետք է հատուկ տվիչ (датчик) կրի, որը կչափի ջերմաստիճանը և մյուս պարամետրերը։ Այնուհետև Bluetooth տեխնոլոգիայի օգնությամբ սարքը տիրոջ հեռախոսին իրական ժամանակում ուղարկում է ձվազատման սկսվելու մասին ազդանշան և հուշում է բաղմնավորման ամենահարմար ժամանակը։
Սարքի գինը՝ գինեկոլոգի ծառայությունների հետ միասին, կարժենա մոտ 5000 ռուբլի (մոտ 75 000 դրամ)։
Այս պահին ստեղծվել են տարբեր չափսերի տվիչներ՝ մարմնին ամրացվելու տարբեր եղանակներով։ Նմուշները կփորձարկվեն և դրանցից ամենահաջողվածները կդրվեն սերիական արտադրության։