Բաժիններ՝

Մոսկվան երկրորդ տեղում է՝ միլիարդատերերի թվով

Մոսկվայում ապրում է 64 մարդ, ում կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը։ Այդ ցուցանիշով Ռուսաստանի մայրաքաղաքը զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի քաղաքների շարքում։ Այս մասին վկայում են WealthInsight կազմակերպության հրապարակած վարկանիշի տվյալները։

Առաջին տեղում Նյու Յորքն է, որտեղ ապրում են 70 միլիարդատերեր։ Նրանց մեծ մասը բնակվում են Մանհեթթենում։ Առաջին հնգյակում տեղ են գտել Լոնդոնը (54 միլիարդատեր), Հոնգ-Կոնգը (40) և Պեկինը (29)։

Մոսկովյան միլիարդատերերի անունները չեն նշվում։ CEO ամսագրի տվյալներով, Ռուսաստանում ընդհանուր առմամբ կա 131 դոլարային միլիարդատեր։ Ստացվում է, որ նրանց կեսը բնակվում է Մոսկվայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031