Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը ապօրինի է ճանաչել Տիմոշենկոյի ձերբակալումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ, Ստրասբուրգ) բավարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բողոքը:

ՄԻԵԴ-ը «գազային սկանդալի» հետաքննման շրջանակներում ուկրաինացի քաղաքական գործչի ձերբակալումը ճանաչել է ապօրինի: Տիմոշենկոն ՄԻԵԴ-ին բողոք էր հղել 2011 թվականին:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը Ուկրաինայի իրավապահ մարմիններին մեղադրել էր իրեն ապօրինի ձերբակալելու և կալանքի տակ պահելու ժամանակ իր իրավունքների խախտման մեջ՝ կապված Ռուսաստանի հետ 2009 թվականին կնքած գազային պայմանագրերի հետ:

Ներկայումս Տիմոշենկոն 7-ամյա ազատազրկումը կրում է Խարկովի բանտում: Ընդ որում, արդեն իսկ ավելի քան 9 ամիս է, ինչ նա գտնվում է խարկովյան հիվանդանոցում:

Սրանից առաջ Ուկրաինայի նախագահին կից Համաներման հանձնաժողովը դիտարկել է Տիմոշենկոյին ներելու մասին միջնորդությունը, սակայն եկել է այն եզրակացության, որ դա վաղաժամ է:

Ուկրաինայի դատախազությունը նաև կասկածներ ունի, որ Տիմոշենկոն մասնակից է Գերագույն ռադայի պատգամավոր ու գործարար Միխայիլ Շչերբանի սպանությանը, որն իրականացվել էր 1996 թվականի նոյեմբերի 3-ին, Դոնեցկի օդանավակայանում (Մոսկվայից վերադառնալիս):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս