
Ապրիլի 30-ը Վրաստանում նշվում է որպես Զինված ուժերի օր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 30-ը Վրաստանում նշվում է որպես Զինված ուժերի օր: Վրաստանի զինված ուժերի ստեղծման 22-ամյակի հետ կապված՝ պլանավորված են տոնական միջոցառումներ:
Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Առավոտյան բոլոր զորամասերում շնորհավորելու են զինծառայողներին և մեկ րոպե լռությամբ հարգելու են բոլոր զոհված զինծառայողների հիշատակը: Բացի այդ, պարգևատրվելու են աչքի ընկած զինծառայողները:
«Վազիանի» զորավարժարանում այսօր կանցկացվեն ցուցադրական վարժանքներ, զորամասերում կանցկացվեն տոնական միջոցառումներ և զինվորականների ընտանիքների համար կկազմակերպվի Բաց դռների օր: