13 արտահայտություն, որ չի կարելի անել աշխատավայրում
Forbes ամսագիրը կազմել է այն արտահայտությունների ցանկը, որոնք աշխատավայրում չի կարելի անել:
1. «Անարդար է»: Եթե աշխատակիցներից մեկի աշխատավարձը բարձրացրել են, իսկ ձերը՝ ոչ, «անարդար է» ասելու փոխարեն՝ հավաքե՛ք փաստեր և դրանք ներկայացրեք մարդկանց, ովքեր կարող են օգնել ձեզ:
2. «Ինձ դրա համար չեն վճարում, դա իմ աշխատանքը չէ»: Այս անտահայտությունների փոխարեն՝ ավելի լավ է ասել՝ «ես այժմ այլ աշխատանք եմ անում: Ասացե՛ք՝ այդ աշխատանքներից ո՞րը հետաձգեմ՝ ձեր նոր հանձնարարությունը կատարելու համար»:
3. Ինձ թվում է… Այս արտահայտության փոխարեն՝ կարելի է ասել՝ «ես կարծում եմ», կամ էլ՝ «ես գիտեմ»:
4. Խնդրեմ:
5. «Կաշխատեմ»: Այս արտահայտության փոխարեն՝ օգտագործեք «կանեմ» արտահայտությունը:
6. «Նա հիմար է, նա ալարկոտ է, ինչպես եմ ես ատում այս կազմակերպությունը»: Կարիերային ոչինչ այնքան չի վնասում, որքան կոպիտ գնահատականները:
7. «Բայց մենք դա արդեն արել ենք»:
8. «Անհնար է, ես ոչինչ չեմ կարող անել»:
9. «Դուք պետք է անեիք այսինչ բանը…»:
10. «Երեխանե՜ր»: Նման կոչականներն ավելի լավ է օգտագործել միայն ոչ ֆորմալ, ընկերական շրջապատում:
11. «Հնարավոր է, որ ես ճիշտ չեմ, բայց…»:
12. «Չե՞ք կարծում, որ …», «Ձեզ չի՞ թվում, որ…»:
13. «Ես այժմ դրա ժամանակը չունեմ, այժմ շատ զբաղված եմ»: