ՀՅԴ նախընտրական շտաբ. Հարգելի’ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա’մ լռեցրու դրանց, կա’մ զգույշ եղիր

ՀՅԴ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Մի արեք

Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին` տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա’: Հարց ունես, հասցեատիրոջը դիմիր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:

Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է` իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս` թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:

Կարդացեք նաև

Հարգելի’ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա’մ լռեցրու դրանց, կա’մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են»:

 

Տեսանյութեր

Լրահոս