Ապրիլի 25-ին ժամանակավորապես դադարեցվելու է ռուսական գազի մատակարարումը Հայաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ապրիլի 25-ին ժամանակավորապես դադարեցվելու է Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցումը Հայաստան: Այս մասին հայտնել է Վրաստանում ռուսական գազի տարանցման օպերատորը:

Գազի տարանցումը դադարեցվելու է առավոտյան ժամը 08.00-ին և տևելու է մինչև երեկոյան ժամը 18.00-ը: Գազի տարանցման դադարեցումը պայմանավորված է Գարդաբանիի շրջանում (Արևելյան Վրաստան) խողովակաշարի վերանորոգման անհրաժեշտությամբ:

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կվերականգնվի գազի մատակարարումը: Հայկական կողմն արդեն իսկ իրազեկված է վրացական ընկերության կայացրած որոշման մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930