
Վրաստանը չի ցանկանում իր տարածքների հաշվին բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը ցանկանում է բարելավել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, բայց ոչ իր տարածքների հաշվին: Այս մասին Ստրասբուրգում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Նա ընդգծել է, որ Վրաստանն արդեն իսկ առաջին քայլերը ձեռնարկել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ ցանկություն հայտնելով վերականգնել առևտրային ու մշակութային հարաբերությունները.
«Մեր քաղաքականությունը բացարձակապես հստակ է, մենք ցանկանում ենք բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը շատ կարևոր է Վրաստանի համար: Սակայն մենք չենք հրաժարվի մեր պետության հիմնարար կանխադրույթներից՝ տարածքային ամբողջականություն, եվրոպական ինտեգրում, ՆԱՏՕ-ին անդամակցում:
Այդ կանխադրույթները կհնչեցվեն ապրիլի 23-ին ԵԽԽՎ-ում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ելույթում»: