Իրանը մայիսին կանցկացնի մեկ շաբաթյա զորավարժություններ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Սպահան նահանգում մայիսի 24-ից սկսած՝ մեկնարկելու են մեկ շաբաթյա զորավարժություններ: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Վերջինիս խոսքերով՝ զորավարժությունները ստացել են Beytul Mugeddesh 25 անունը: Դրանց մասնակցելու են տակտիկական խմբեր, զրահատանկային ստորաբաժանումներ, հրետանի, ռազմաօդային ուժեր:
Փուրդաստանը նաև ընդգծել է, որ մեկ շաբաթյա այդ զորավարություններում գործածվելու է իրական զինամթերք: Հանգստյան օրերին Փուրդաստանը մասնակցել է Իրանի զինված ուժերի երեք նոր նախագծերի շնորհանդեսին: