Բաժիններ՝

10 աստիճան՝ հաջողության հասնելու ճանապարհին

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է հայտնի հեռուստաաստղ Օփրա Ուինֆրիի խորհուրդները հաջողության հասնելու ճանապարհին.

  1. Կարելի է ընրտել այն աշխատանքը, որը քեզ խորհուրդ են տվել ծնողներդ, կարելի է աշխատել միայն հարստանալու և հայտնի դառնալու համար: Բայց այս ամենը չի աշխատի, եթե դուք ազնիվ չեք ինքներդ ձեզ նկատմամբ:
  2. Չկա ավելի վատ բան, քան ստիպել մարդուն զգալ, որ ինքը ոչնչություն է: Իմ հարցազրույցների ամենամեծ գաղտնիքը հետևյալն է՝ թույլ տալ մարդուն զգալ իր արժեքը: Մարդիկ այդքան հեշտությամբ անկեղծանում են իմ հեռուստահաղորդումների ընթացքում, քանի որ ես ինքս էլ անկեղծանում եմ: Նրանք հասկանում եմ, որ ես իրենց վրա չեմ ծիծաղում:
  3. Այն, ինչից դուք վախենում եք, չի իշխում ձեզ վրա: Իշխում է ձեզ վրա միայն վախը:
  4. Եթե դուք կենտրոնանում եք ինչ-որ լավ բանի վրա, ձեզ մոտ ամեն ինչ ավելի լավ կստացվի: Ինքս իմ մասին կարող եմ ասել, որ նոր հնարավորություններ, հարաբերություններ և գումարներ ձեռք եմ բերել այն դեպքում, երբ սովորել եմ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ կատարվում է իմ կյանքում:
  5. Հաջողությունը ես ընկալում եմ՝ որպես  գործընթաց:
  6. Երբեմն ես ցանկանում եմ գնալ բանկ և ասել՝ ցույց տվեք իմ գումարները: Քանի որ, երբ ես թիվ եմ տեսնում թղթի վրա, չեմ հավատում, որ կարելի է տպել ցանկացած բան:
  7. Ես սիրում եմ, երբ ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր ինձանից լավ են գլուխ հանում որոշ բաներից. ես նրանցից շատ բան կարող եմ սովորել:
  8. Դասերից մեկը, որ ես սերտել եմ, հետևյալն է՝ ձեր ողջ բիզնեսի համար դուք ինքներդ եք պատասխանատու:
  9. Դուք կյանքից ստանում եք այն ամենը, ինչ համարձակվում եք խնդրել,
  10. Մինչև հարցազրույցը սկսելը ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ո՞րն է իմ նպատակը, ինչի՞ եմ ցանկանում ես հասնել: Մի՛ դատապարտեք այն մարդուն, ում հետ խոսում եք: Այլապես լավ հարցազրույց չի ստացվի:

P.S. Եթե չգիտես՝ ինչ անել, ավելի լավ է ոչինչ չանես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս