
Թուրքիան կառուցողական դեր է խաղում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Ջոն Քերի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայտարարել է, որ Թուրքիան «կառուցողական դեր» է խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում.
«Թուրքիան կառուցողական դերակատարություն ունի մերձավորարևելյան խաղաղության գործընթացի, սիրիական հակամարտության, կիպրական և ղարաբաղյան սառեցված հակամարտությունների հարցերում:
Մենք փորձում ենք հաշտեցնել միմյանց մեր երկու մերձակա դաշնակիցներ Թուրքիային ու Իսրայելին: Հաջորդ շաբաթ այդ երկրների ներկայացուցիչները կհանդիպեն միմյանց՝ քննարկելու համար փոխհատուցման հարցը, ինչը կլինի շատ կարևոր քայլ դեպի առաջ:
Թուրքիան այնպիսի երկիր է, որի հետ մենք դրական ու առաջնային համագործակցություն ենք ծավալել տարբեր ոլորտներում: Ես շատ լավ գործնական հարաբերությունների մեջ եմ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
Վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ էլ այս տարի մի քանի անգամ հանդիպել եմ: Մենք Թուրքիայի հետ պահպանում ենք կառուցողական հարաբերություններ: Թուրքիան կառուցողական խաղացող է»: