Ադրբեջանը հրապարակելու է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ցուցակը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Զորահավաքի ու զորակոչի պետական ծառայությունը հրապարակելու է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ և հրադադարի ռեժիմի պայմաններում զոհված անձանց ցուցակը:

Այդ ցուցակի մի մասն արդեն իսկ տեղադրվել է Զորահավաքի ու զորակոչի պետականծառայության պաշտոնական կայքում: Ցուցակում նշված են միայն նրանք, որոնք զոհվել են զինծառայություն կատարելիս և շփման գծում ռազմական գործողություններ իրականացնելիս: Քաղաքացիական անձինք չեն ներառվել ցուցակում:

Հիշեցնենք, որ  կարծիքներ կան (քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյան), թե Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների համար ի հայտ եկան մի շարք «եղբայրական գերեզմանոցներ» (զանգվածային)։ Խոսքն Ալիևի հրահանգով 1993 թվականի ձմռանը սկսված զանգվածային ու անհեթեթ հարձակման մասին է, որի ժամանակ, հայկական կողմի հաշվարկներով, ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 22.000 զինծառայող։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի ղեկավար Լեյլա Յունուսի տվյալներով, միայն Քարվաճառում (Քելբաջար) սպանվել է ավելի քան 5000 ադրբեջանցի զինծառայող։

Սակայն սպանված ադրբեջանցի զինծառայողների զգալի մասը հուղարկավորվել է ստեղծված «եղբայրական գերեզմանոցներում», որով նրանք հայտնվել են անհետ կորածների ցանկում, ինչն արվել է ադրբեջանական կողմի կրած խոշոր կորուստները թաքցնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս