Վրաստանում հացադուլ է հայտարարել ցմահ ազատազրկում կրող մոտ 70 բանտարկյալ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Գլդանի թիվ 8 բանտում հացադուլ է հայտարարել մոտ 70 բանտարկյալ, որոնց ցմահ ազատազրկում են կրում այդտեղ: Այս մասին հայտարարել է Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարության մամուլի ծառայության պետ Իրակլի Կորձայան:
Վերջինիս խոսքերով՝ բանտարկյալները պահանջում են վերանայել իրենց գործերը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ դա չի մտնում իրենց իրավասության մեջ, և որ իրենք ապահովում են բանտարկյալների անվտանգությունը և մտահոգվում են նրանց առողջական վիճակով:
Կորձայան հավելել է, որ բանտարկյալների պահանջներով պետք է զբաղվի դատախազությունը: Բանտարկյալների հացադուլը մեկնարկել է երեկ:
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում բանտարկյալների քանակը նվազել է 56.4 տոկոսով: