Բաժիններ՝

Հոսնի Մուբարաքին անմեղ են ճանաչել՝ կապված 2011 թվականին մոտ 900 ցուցարարի զոհվելու հետ

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ եգիպտական դատարանը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին անմեղ է ճանաչել 2011 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների զոհվելու հարցում:

2011 թվականի գարնանը Եգիպտոսում բողոքի ակցիաների ճնշման ժամանակ զոհվել էր ավելի քան 800 ցուցարար: Այդ ակցիաների արդյունքում Մուբարաքը ստիպված եղավ հրաժարական տալ:

Մուբարաքը կարող է ազատ արձակվել՝ կախված իր դեմ ներկայացված այլ մեղադրանքների գործով դատալսումների արդյունքներից:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Մուբարաքն ու նրա երկու որդին մեղադրվեցին ավելի քան 1 միլիարդ բյուջետային ֆունտ (ավելի քան 150 միլիոն դոլար) յուրացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930